PLUS
I-Banking

PLUS փաթեթներ

Ուժի մեջ է 19․06․2026թ․-ից

Եռամսյակային միջին մնացորդ²
2,000,000 ՀՀ դրամ
2,000,000 ՀՀ դրամ
2,000,000 ՀՀ դրամ
2,000,000 ՀՀ դրամ
Ամսական զուտ աշխատավարձ³
400,000 ՀՀ դրամ
400,000 ՀՀ դրամ
400,000 ՀՀ դրամ
400,000 ՀՀ դրամ
PLUS-ում ներառված ծառայություններ և արտոնյալ սակագներ

Նշումներ

  1. 1

    Բոլոր այն ծառայություններն ու սակագները, որոնք ներառված չեն PLUS-ում, հաճախորդներին տրամադրվում են՝ համաձայն Բանկում գործող ստանդարտ սակագների ու պայմանների: Ծառայությամբ տրամադրվող արտոնյալ սակագները չեն կիրառվում հատուկ արտոնյալ պայմաններով տրամադրված վարկերի, ավանդների և այլ բանկային պրոդուկտների և ծառայությունների դեպքում։

  2. 2

    Բանկում հաճախորդի հաշիվներին (ներառյալ դեպո հաշիվներ, խնայողական հաշիվներ, ավանդներ) առկա միջին դրական մնացորդի նվազագույն չափ վերջին 3 ամիսների ընթացքում (ՀՀ դրամ կամ համարժեքն այլ արժույթով)։

  3. 3

    Ամսական զուտ աշխատավարձի նվազագույն չափ և դրան հավասարեցված եկամուտներ, որոնք փոխանցվում են Բանկում հաճախորդի հաշվեհամարին (ՀՀ դրամ կամ համարժեքն այլ արժույթով)

  4. 4

    PLUS Digital և PLUS Club փաթեթների դեպքում գանձումն իրականացվում է 6 ամիս անընդմեջ, որից հետո հաճախորդի՝ ծառայությանն անդամակցությունը դադարեցվում է, եթե Բանկի ներքին որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

  5. 5

    PLUS փաթեթից օգտվելու համար վարկային քարտի առկայությունը պարտադիր է:

  6. 6

    Կից կամ հավելյալ տրամադրվող քարտի սակագները կարգավորվում են հիմնական քարտի սակագներով: Ընտանիքի անմիջական անդամներ են համարվում ամուսինը, կինը, հայրը, մայրը, որդին, դուստրը։

  7. 7

    Տոկոսագումարը հաշվարկվում է հաճախորդի ՀՀ դրամով դեբետային վճարային քարտին առկա միջին ամսական մնացորդի նկատմամբ։

  8. 8

    PLUS-ի շրջանակում առաջարկվող արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույքը չի կիրառվում մինչև փաթեթի ակտիվացումը հաճախորդի գործող վարկերի վրա։ Ծառայությանն անդամակցության դադարեցման դեպքում արտոնյալ տոկոսադրույքի փոխարեն կկիրառվի ստանդարտ տոկոսադրույքը։ Հետագայում, PLUS-ին կրկին անդամակցելու դեպքում վարկի արտոնյալ տոկոսադրույքը չի վերականգնվի: Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցման և անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի դեպքում արտոնության տրամադրման համար բացառություն են կազմում վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերը, էներգաարդյունավետ անշարժ գույքի ձեռքբերման, համագործակցող կառուցապատողներից գույքի ձեռքբերման և վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկերը։

  9. 9

    Հաճախորդին հասանելի է անհատական սպասարկում Բանկի կոնտակտային կենտրոնի միջոցով՝ PLUS-ում նախատեսված ծառայությունների շրջանակներում:

Հաճախ տրվող հարցեր

PLUS-ը ծառայություն է, որը հնարավորություն է տալիս օգտվել բացառիկ առաջարկներից, հատուկ պայմաններից և լրացուցիչ առավելություններից՝ Ձեր բանկային փորձը դարձնելով առավել շահավետ և հարմար։
Միանալով PLUS-ին դուք ստանում եք ավելին, քան պարզապես բանկային ծառայություն․ դուք դառնում եք հատուկ հաճախորդ, ստանալով հատուկ վերաբերմունք և ֆինանսական արտոնություններ։
PLUS-ը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակտիվորեն օգտվում են բանկի ծառայությունների և ցանկանում են ստանալ լրացուցիչ առավելություններ։
Եթե դուք գնահատում եք հարմարավետությունը, արագությունը, շահավետ առաջարկները և համապատասխանում եք բանկի կողմից սահմանված չափանիշներին՝ PLUS-ը հենց Ձեզ համար է։
PLUS Digital-ը ձեզ համար է, եթե նախընտրում եք առցանց, արագ և թվային բանկինգ, պարզեցված բանկային գործընթացներ և հարմարավետ թվային փորձառություն։
PLUS Club փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ֆինանսական արտոնություններին ի հավելումն ունեն անհատականացված սպասարկման կարիք։
Փաթեթները ներառում են ձեզ անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ առաջարկելով դրանք առավել շահավետ պայմաններով և լավագույն սակագներով։ Մասնավորապես, ուլտրա-պրեմիում դասի քարտեր Ձեզ համար և անվճար դասական քարտ Ձեր ընտանիքի անդամի համար, վարկային և խնայողական պրոդուկտների արտոնյալ պայմաններ, առօրյա բանկային գործառնությունների առավել մատչելի սակագներ, արտահերթ և արտոնյալ սպասարկում Բանկի բոլոր մասնաճյուղերում, սպասարկման առանձնացված գոտիներ, առանձնացված կոնտակտային կենտրոն, հայտերի առաջնահերթ մշակում և պարզեցված գործընթացներ։
Փաթեթների առավելությունները գործում են նաև արտերկրում։ Պրեմիալ քարտերը հնարավորություն են տալիս օգտվել մի շարք հարմարություններից՝ օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայության հնարավորություն, կոնսիերժ ծառայություն և այլ միջազգային արտոնություններ։
PLUS-ին կարող եք միանալ Mobile Banking-ով, թողնելով առցանց հայտ կամ այցելելով Ձեզ հարմար մասնաճյուղ։ Ինչպես նաև փաթեթին միանալուց հետո Ձեզ հասանելի կլինի հավելվածի լիովին նոր հարթակ՝ հագեցած բացառիկ ֆունկցիոնալներով և տարբերվող դիզայնով։
Այո, պարզապես անհրաժեշտ է համապատասխանել ցանկալի փաթեթի որակավորման չափանիշներին։ Չափանիշները կարող եք տեսնել այստեղ։
PLUS-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ կամ կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով (+374) 15 22 22 22 հեռախոսահամարներով։