PLUS
I-Banking
PLUS

PLUS

Երբ ձեր ապրելակերպը արժանի է նոր հնարավորությունների

Ի՞նչ է տալիս PLUS-ը

Առաջնահերթ սպասարկում

Անվճար պրեմիում քարտեր` ընդլայնված արտոնություններով

Ավելի լայն թվային հնարավորություններ

Բանկային արտոնություններ և զեղչեր

Առավելություններ

2 անվճար Ուլտրա պրեմիում քարտ՝

  • Visa Platinum կամ Mastercard World վարկային քարտ
  • Visa Platinum կամ Mastercard World դեբետային քարտ

Անվճար հավելյալ քարտ Ձեր ընտանիքի անդամի համար

Քարտի անվճար սպասարկում և վերաթողարկում

Վարկային քարտեր մարման արտոնյալ ժամանակահատվածով և cashback-ով

Դեբետային քարտեր անվճար կանխիկացումով

Մեր PLUS հաճախորդը

համապատասխանում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին՝

400,000 ՀՀ դրամ

Ստանում է 400,000 ՀՀ դրամ ամսական զուտ աշխատավարձ, որը փոխանցվում է բանկում գործող հաշվեհամարին

2,000,000 ՀՀ դրամ

Բանկում հաշիվների միջին դրական մնացորդը վերջին 3 ամիսների ընթացքում կազմում է նվազագույնը 2,000,000 ՀՀ դրամ

Ինչու PLUS

Արժեք

Պրեմիում սպասարկում

Դուք կստանաք առաջնահերթ և անհատականացված սպասարկում

Պրեմիում սպասարկումը թույլ կտա ավելի արագ լուծել ֆինանսական հարցերը և ստանալ Ձեր կարիքներին համապատասխան անհատական լուծումներ։

Պրեմիում սպասարկում

Պրեմիում դասի քարտեր

Visa Platinum

Visa Platinum

Պրեմիում քարտ ընդլայնված հնարավորություններով

  • •Անվճար մուտք բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ
  • •Անվճար Fast Track՝ հյուրի հնարավորությամբ
  • •Միջազգային կոնսիերժ ծառայություն
  • •Ռոումինգ ինտերնետ
  • •Ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն
  • •Հատուկ առաջարկներ և զեղչեր
Mastercard World

Mastercard World

Պրեմիում քարտ՝ Ձեր ամենօրյա ֆինանսական կարիքների համար

  • •Բիզնես սրահների հասանելիություն՝ հյուրի հնարավորությամբ
  • •Fast Track՝ հյուրի հնարավորությամբ
  • •24/7 կոնսիերժ ծառայություն
  • •Ռոումինգի ինտերնետ փաթեթ
  • •Ուղեբեռի փաթեթավորում
  • •Բացառիկ առաջարկներ և զեղչեր

Արդշինբանկ թիվ 1 բանկը Հայաստանում

Մենք Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն ենք և երկրի խոշորագույն հարկատուն։ Մենք վստահ ենք, որ զարգացնելով երկրի տնտեսությունը և ստեղծելով հնարավորություններ Ձեզ համար՝ կարող ենք կառուցել ավելի լավ ապագա։

Հաճախ տրվող հարցեր

PLUS-ը ծառայություն է, որը հնարավորություն է տալիս օգտվել բացառիկ առաջարկներից, հատուկ պայմաններից և լրացուցիչ առավելություններից՝ Ձեր բանկային փորձը դարձնելով առավել շահավետ և հարմար։
Միանալով PLUS-ին դուք ստանում եք ավելին, քան պարզապես բանկային ծառայություն․ դուք դառնում եք հատուկ հաճախորդ, ստանալով հատուկ վերաբերմունք և ֆինանսական արտոնություններ։
PLUS-ը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակտիվորեն օգտվում են բանկի ծառայությունների և ցանկանում են ստանալ լրացուցիչ առավելություններ։
Եթե դուք գնահատում եք հարմարավետությունը, արագությունը, շահավետ առաջարկները և համապատասխանում եք բանկի կողմից սահմանված չափանիշներին՝ PLUS-ը հենց Ձեզ համար է։
PLUS Digital-ը ձեզ համար է, եթե նախընտրում եք առցանց, արագ և թվային բանկինգ, պարզեցված բանկային գործընթացներ և հարմարավետ թվային փորձառություն։
PLUS Club փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ֆինանսական արտոնություններին ի հավելումն ունեն անհատականացված սպասարկման կարիք։
Փաթեթները ներառում են ձեզ անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ առաջարկելով դրանք առավել շահավետ պայմաններով և լավագույն սակագներով։ Մասնավորապես, ուլտրա-պրեմիում դասի քարտեր Ձեզ համար և անվճար դասական քարտ Ձեր ընտանիքի անդամի համար, վարկային և խնայողական պրոդուկտների արտոնյալ պայմաններ, առօրյա բանկային գործառնությունների առավել մատչելի սակագներ, արտահերթ և արտոնյալ սպասարկում Բանկի բոլոր մասնաճյուղերում, սպասարկման առանձնացված գոտիներ, առանձնացված կոնտակտային կենտրոն, հայտերի առաջնահերթ մշակում և պարզեցված գործընթացներ։
Փաթեթների առավելությունները գործում են նաև արտերկրում։ Պրեմիալ քարտերը հնարավորություն են տալիս օգտվել մի շարք հարմարություններից՝ օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայության հնարավորություն, կոնսիերժ ծառայություն և այլ միջազգային արտոնություններ։
PLUS-ին կարող եք միանալ Mobile Banking-ով, թողնելով առցանց հայտ կամ այցելելով Ձեզ հարմար մասնաճյուղ։ Ինչպես նաև փաթեթին միանալուց հետո Ձեզ հասանելի կլինի հավելվածի լիովին նոր հարթակ՝ հագեցած բացառիկ ֆունկցիոնալներով և տարբերվող դիզայնով։
Այո, պարզապես անհրաժեշտ է համապատասխանել ցանկալի փաթեթի որակավորման չափանիշներին։ Չափանիշները կարող եք տեսնել այստեղ։
PLUS-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ կամ կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով (+374) 15 22 22 22 հեռախոսահամարներով։

Դառնալ PLUS հաճախորդ

Խնդրում ենք տրամադրեք Ձեր տվյալները